Հարավային Կովկասում երկու միտում է բախվել՝ մայիսի 21-ին Երևանում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Մի միտումը տարածաշրջանի երկրների ընտրությունն է, ինչպես նաև նրանց հարևանների շահերը հարգելը։ Մյուս միտումն այն է, որ Արևմուտքը փորձում է տարածաշրջանում տարածել իր ազդեցությունը և թույլ չտալ տարածաշրջանի երկրների՝ Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի համախմբումը իրենց խոշոր հարևանների՝ ՌԴ-ի, Իրանի և Թուրքիայի հետ։ Արևմուտքն առաջ է քաշում «Կա՛մ մեզ հետ, կա՛մ մեր դեմ» սկզբունքը»,- նշել է նա               
 

Սի Ձինպինից՝ Մուհամմադ Ֆուադ Մաասում

Սի Ձինպինից՝ Մուհամմադ Ֆուադ Մաասում
21.09.2015 | 22:09

Հայաստանի Անկախության օրվա առթիվ նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի նախագահ Սի Ձինպինը:
«Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության և ժողովրդի ու անձամբ իմ անունից Հայաստանի Հանրապետության անկախության 24-ամյակի կապակցությամբ Ձեզ և Հայաստանի Հանրապետության կառավարությանն ու բարեկամ ժողովրդին հղում եմ սրտանց շնորհավորանքներ և լավագույն բարեմաղթանքներ», ասված է նրա ուղերձում: «Ես մեծ նշանակություն եմ տալիս չին - հայկական հարաբերությունների զարգացմանը և պատրաստ եմ Ձեզ հետ միասին հետագա ջանքեր ներդնել՝ դրանք հետևողականորեն առաջ մղելու նոր մակարդակի: Ձեր երկրին մաղթում եմ բարգավաճում, իսկ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:
Տոնի առթիվ Հայաստանի նախագահին ուղղված Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագուհի Եղիսաբեթ Երկրորդի շնորհավորական ուղերձում ասված է. «Ինձ համար մեծ հաճույք է Ձերդ Գերազանցությանը շնորհավորել Ձեր Ազգային օրվա առթիվ: Հայաստանի Հանրապետության ժողովրդին եմ հղում իմ լավագույն ցանկությունները՝ մաղթելով երջանկություն ու բարգավաճ ապագա»:
Սերժ Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը. «Այս՝ Ձեր երկրի համար նշանակալի ոգեկոչման 2015 թվականին, Գերմանիան շարունակում է գործընկերաբար կանգնած լինել Հայաստանի կողքին: Մեր երկու երկրների միջև սերտ և փոխվստահելի հարաբերությունները Հայաստանի անկախության վերանվաճումից ի վեր արագ և բազմակողմանի զարգացում են ապրել: Դրա լավագույն օրինակը երկկողմ սերտ շփումներն են մշակույթի և գիտության ոլորտներում: Արտաքին քաղաքական ոլորտում Գերմանիան սատարում է Հայաստանի պատրաստակամությունը՝ Արևելյան գործընկերության շրջանակում շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը: Դրանով Ձեր երկիրը ցույց է տալիս, որ Եվրամիության, ինչպես նաև Ռուսաստանի Դաշնության ու եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների միաժամանակյա սերտացումը հնարավոր է: Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուտափույթ խաղաղ լուծումը, ինչպես նաև հայ-թուրքական փոխըմբռնումն իմ սրտի ցանկությունն են: Գերմանիան երկու հարցերում էլ կշարունակի երկխոսությանը սատարելու իր ջանքերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանին շնորհավորանքներ ու բարեմաղթանքներ են հղել նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ճապոնիայի կայսր Ակիհիտոն, Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, Ալժիրի նախագահ Աբդելազիզ Բուտեֆլիկան, Հնդկաստանի նախագահ Պրանաբ Մուքերջին, Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ավստրալիայի Միության գեներալ-նահանգապետ Պիթեր Քոսգրովը, Սինգապուրի նախագահ Թոնի Թան Քենգ Յամը, Իրաքի նախագահ Մուհամմադ Ֆուադ Մաասումը:
Հայաստանի նախագահը շարունակում է շնորհավորանքներ ստանալ Անկախության տոնի առթիվ:

Դիտվել է՝ 1007

Մեկնաբանություններ